Փաստաբան Նորիկ Նորիկյանի հրապարակումը.
«25 տարի առաջ այս օրը հայկական զինված ուժերը, փայլուն կերպով իրականացնելով «Հարսանիք լեռներում» օպերացիան, ազատագրել են Շուշի քաղաքը…
Առանձնահատուկ խորհրդավորություն ունի Շուշին:
Ամեն անգամ այցելելիս, քեզ ավելի հաղթած ես զգում և ներշնչվում հպարտության զգացումով:
Փա՛ռք մեր բանակին, Շուշի քաղաքն ազատագրողներին ու մեր բանակի զինվորներին:
Այսօր նաև Երկրապահի օրն է, որն ամրագրված է «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում։
Տոնը ճանաչված է նաև հայ առաքելական մայր եկեղեցու կողմից:
Այդ կապակցությամբ Մայր տաճարում և բոլոր առաջնորդանիստ եկեղեցիներում մատուցվում է սուրբ պատարագ։
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ օրվա կապակացությամբ…»