Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունը հերքում է ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի՝ կառավարության անդամների՝ պաշտոններին հրաժեշտ տալու կապակցությամբ հավաքների մասնակցելու լուրերը:
«Խնդրում եմ ընդունել ի գիտություն այն, որ այսօր «Հրապարակ» թերթում և համանուն կայքում ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Դ.Տոնոյանին վերագրված մտադրությունները և հրապարակման մեջ նշված «Ֆլորենս» ռեստորանային համալիրում կամ այլ հրաժեշտի հավաքներին մասնակցության վերաբերյալ լուրերը իրականությանը չեն համապատասխանում»,- ասել է ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի խոսնակ Նանա Գնդոյանը: