Արմինե Հայրապետյանի գրառումը.
«Լավ կլինի, որ ընդմիշտ մոռանանք մի շարք արմատացած արտահայտություններ, որոնք երկար տարիներ պայմանավորել են անտարբերությունը, անգործությունը, հուսալքությունը, կաշառելը, ստին ու կեղծիքին լուռ մասնակից լինելը և այլն… այդպիսիք են.
– «Աշխատում ենք, որ չաշխատենք»,
– «Երկիրը երկիր չի…»,
– «Որտեղ հաց, այնտեղ` կաց…»
– «Ով էշը, մենք` փալանը…»,
– «Ասեմ, վատամարդ լինե՞մ…»,
– «Ձվածեղի խաթեր` ձվածեղի պոչն են պաչում…»
– «Տերովին տերն ա տարել, անտերին` գելը…»
և այլն, և այլն, և այլն…
Հա, սա հենց այնպես, անկախ որևէ քաղաքական թեմայից… ուղղակի հիմա` առավել քան երբևէ…»