Իսպանիայում ընտրել են ամենագեղեցիկ տղամարդուն
Advertisement 1000 x 90

Իսպանիայում ընտրել են ամենագեղեցիկ տղամարդուն

Իսպանիայի Լոս-Ռեալեխոս քաղաքում (Տեներիֆե կղզի, Կանարյան կղզիներ) տեղի է ունեցել Միստր Իսպանիա-2018 մրցույթը:

Ամենեգեղեցիկ տղամարդ է ճանաչվել Վալյադոլիդայից սերված Խեսուս Կոլյադոն: Երկրի ամենագեղեցիկ տղամարդու կոչման համար պայքարում էին 52 մասնակիցներ, որոնք ներկայացնում էին Իսպանիայի բոլոր նահանգներն ու Սեուտու և Մելիլյու երկու ինքնավար քաղաքները: Կոլյադոյի հաղթանակն անակնկալ է դարձել. նա Վալյադոլիդեի տարածաշրջանային մրցույթում զբաղեցրել էր երկրորդ տեղը, սակայն հաղթողը չի կարողացել մասնակցել Տեներիֆեում կայացած եզրափակիչին: 25-ամյա Խեսուս Կոլյադոն ստացել է տարրական դասարաններում անգլերենի և ֆիզկուլտուրայի ուսուցչի մասնագիտություն, իսկ ապագայում նա պատրաստվում է դառնալ ոստիկան:

«Համակրանքների միստր» կոչմանը, որին մրցույթի մասնակիցներն իրենք են ընտրում, արժանացել է Սամորայից սերված Ալվարո Գիխարոն: Մրցույթների շրջանակներում մասնակիցները կեցվածք են ընդունել ազգային տարազներով, լողազգեստներով և դասական կոստյումներով, նաև պատասխանել են հաղորդավարների հարցերին: Միստր Իսպանիա մրցույթը երկրում անցկացվում է 2013 թվականից:



Նման նյութեր