Շուրջ 2 հազար մարդ է տարհանվել Հավայան կղզիներում հրաբխի ժայթքման պատճառով
Advertisement 1000 x 90

Շուրջ 2 հազար մարդ է տարհանվել Հավայան կղզիներում հրաբխի ժայթքման պատճառով

Հավայան կղզիների կազմի մեջ մտնող Մեծ կղզու Կիլաուեա հրաբխի շարունակվող ժայթքման հետևանքով արդեն տարհանվել է մոտավորապես 2 հազար մարդ: Այդ մասին մայիսի 8-ին հայտնել են ամերիկյան ԶԼՄ-ները:

Հրաբուխն ակտիվություն է դրսևորում անցած շաբաթվանից: Ժայթքող հրաբխի լավան արդեն ավերել է տասնյակ բնակելի տներ, Կիլաուեայի ակտիվության պատճառով ավտոմոբիլային ճանապարհներին ճեղքեր են գոյացել: Փորձագետները երկյուղում են, որ սպառնալիքի տակ կարող է հայտնվել տեղի գեոթերմալ էլեկտրակայանի աշխատանքը, որտեղ մեծ քանակությամբ դյուրավառ հեղուկներ են պահվում:

Տեղի երկրաբանական ծառայությունն իր հերթին նախազգուշացնում է, որ Կիլաուեայի ժայթքումը, հավանաբար, կշարունակվի առաջիկայում և կուղեկցվի ստորգետնյա ցնցումներով:

Կիլաուեան ամենաակտիվ հրաբոււխներից մեկն է աշխարհում: Ծովի մակարդակից դրա բարձրությունը հասնում է 1247 մետրի:



Նման նյութեր