Պաշտոնատար անձինք այս լարված իրավիճակում չպետք է սաբոտաժ անեն․ Արարատ Միրզոյան. 1in.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Պաշտոնատար անձինք այս լարված իրավիճակում չպետք է սաբոտաժ անեն․ Արարատ Միրզոյան. 1in.am

«Բնականաբար, առաջնայինը ուշադրության կենտրոնում լինելու է պաշտպանությունը, անվտանգությունը, բայց նաև կուտակված բազմաթիվ խնդիրներ կան, որոնք ենթակա են օպերատիվ և արագ լուծման»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը՝ ի պատասխան մեր հարցի, թե որո՞նք են այն առաջնային ոլորտները, որոնցում նոր ձևավորվելիք կառավարությունը ձեռնամուխ է լինելու քայլեր կատարել:

Հարցին՝ ինչպե՞ս են պատկերացնում իրենց աշխատանքը ՀՀԿ-ի հետ գործադիրում և օրենսդիրում, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Այս պահին կա միայն Վահրամ Բաղդասարյանի հայտարարությունը, որ իրենք օժանդակելու են մեր քաղաքական նախաձեռնություններին, իսկ այլ հարցերում բանակցելու են»:

Նրա խոսքով՝ բնականաբար, նոր կառավարություն է ձևավորվելու: «Երբ լինեն հրաժարականներ, կարձագանքենք,- ասաց Արարատ Միրզոյանը՝ ողջախոհության կոչ անելով այն պաշտոնատար անձանց, ովքեր պատրաստվում են սաբոտաժ անել այս լարված իրավիճակում:

Ինչ վերաբերում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, մեր զրուցակիցը նշեց, որ ժամկետների հստակություն առայժմ չկա. «Առաջիկա օրերի ընթացքում ամեն ինչ կասենք հանրությանը»:

1in.am



Նման նյութեր