Հենրիխ Մխիթարյան. Մեր երկիրն ամբողջ աշխարհին ցույց տվեց, թե ինչպես կարելի է լսել ժողովրդի ձայնը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հենրիխ Մխիթարյան. Մեր երկիրն ամբողջ աշխարհին ցույց տվեց, թե ինչպես կարելի է լսել ժողովրդի ձայնը

Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն արձագանքել է հայրենիքում տեղի ունեցած իրադարձություններին:

«Այսօր ինձ առանձնահատուկ երջանիկ եմ զգում իմ ժողովրդի համար: Ամբողջ Հայաստանում տեղի ունեցած մի քանի շաբաթվա խաղաղ և ժողովրդական շարժումներից հետո մեր երկիրն ամբողջ աշխարհին ցույց տվեց, թե ինչպես կարելի է լսել ժողովրդի ձայնը:

Ես ցանկանում եմ, որ Հայաստանը դառնա այն վայրը, որտեղ յուրաքանչյուր քաղաքացին ունենա իր երազանքի իրականացման լավագույն հնարավորությունները: Կեցցես, Հայ ժողովուրդ»,- գրել է Մխիթարյան Ֆեյսբուքում:

sport.news.am