Թրամփը կրկին ցնցեց աշխարհը. լարվածությունը մոտեցավ Հայաստանի սահմանին. 1.in.am
Advertisement 1000 x 90

Թրամփը կրկին ցնցեց աշխարհը. լարվածությունը մոտեցավ Հայաստանի սահմանին. 1.in.am

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը դուրս է եկել Իրանի միջուկային ծրագրի շուրջ կնքված միջազգային համաձայնագրից: ԱՄՆ նախագահը Թեհրանին մեղադրել է ուրանի հարստացման և ի հեճուկս համաձայնագրի` արգելված զենք արտադրելու մեջ:

Իրանը և միջազգային միջնորդների «վեցնյակը»` Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ֆրանսիան և Գերմանիան, իրանական միջուկային խնդրի լուծման նպատակով համաձայնագիրը ստորագրել են 2015 թվականին:

Թրամփը քիչ առաջ սպառնացել է կոշտ պատժամիջոցներ կիրառել Իրանի, ինչպես նաև այն երկրների դեմ, որոնք Թեհրանի աջակիցներն են միջուկային զենքի ստեղծման հարցում կամ սերտ համագործակցության մեջ են այդ երկրի հետ:

Դեռևս նախագահի թեկնածու Թրամփը խիստ անհանդուրժող կեցվածք ուներ այս համաձայնագրի հանդեպ` այն համարելով «ամենաանհաջող գործարք», «խելագարություն»:

Ի՞նչ էր նախատեսում համաձայնագիրը

Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր. պաշտոնապես այսպես է անվանվում այն փաստաթուղթը, որը 2015թ. ստորագրվել է Իրանի և միջազգային «վեցնյակի» կողմից:

Իրանը, համաձայն համաձայնագրի, պարտավորվում էր դադարեցնել ուրանի հարստացման աշխատանքները, 98%-ով կրճատել ուրանի գոյություն ունեցող պահեստները, ինչի դիմաց միջազգային հանրությունը խոստանում էր աստիճանաբար, փուլային տարբերակով մեղմացնել Թեհրանի դեմ կիրառվող տնտեսական պատժամիջոցները:

Համաձայնագիրը ստացավ ՄԱԿ Անվտանգության խորհրդի աջակցությունը. ընդունվեց թիվ 2231 բանաձևը: Միակ երկիրը Իսրայելն էր, որը հետևողականորեն չընդունեց համաձայնագրի լեգիտիմությունը` այն համարելով «պատմական մասշտաբի սխալ»:

Իհարկե, Թել Ավիվի մտահոգությունները կիսում էին միջազգային փորձագիտական շրջանակներում` պնդելով, թե համաձայնագիրը չի կաշկանդում` միջուկային զենք ունենալու Իրանի ծրագրերը:

Թրամփը ոչ միայն կիսում է այս մտահոգությունները, այլ հիմնավոր կասկածներ ունի, որ Թեհրանը ակտիվորեն զբաղված է բալիստիկ հրթիռների արտադրությամբ: Թեհրանը պատժամիջոցների թուլացման հետևանքով արդեն ստացել է մոտ 100 միլիարդ դոլար, ինչը, ԱՄՆ նախագահի կարծիքով, օգտագործում է սպառազինությունների արտադրության և ահաբեկչությունը հովանավորելու նպատակով:

Ամբողջությամբ՝ 1in.am



Նման նյութեր