«Եվրատեսիլ 2018»-ում Հայաստանի ներկայացուցիչ Սևակ Խանաղյանը չհաղթահարեց մրցույթի առաջին կիսաեզրափակիչը և չկարողացավ անցնել եզարափակիչ: Սևակի ելույթի ընթացքում երգիչը շրջապատված էր հետաքրքիր սյուներով, որոնք խորհրդանշում են անվերջությունը և տաք հուշերի շրջապտույտը:
«Եվրատեսիլ 2018» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որտեղ Սևակը ելույթ ունեցավ 16 համարի ներքո, տեղի ունեցավ -մայիսի 8-ին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում:
Առաջին կիսաեզրափակիչում ելույթ ունեցան ներկայացուցիչներ 19 երկրից: Հաջորդ փուլ անցան Ավստրիան, Էստոնիան, Կիպրոսը, Լիտվան, Իսրայելը, Չեխիան, Բուլղարիան, Ալբանիան, Ֆինլանդիան և Իռլանդիան․
Մրցույթը հեռարձակվում է Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոյի ուղիղ եթերով: Այն մեկնաբանցին Ֆելիքս Խաչատրյանը և Ավետ Բարսեղյանը:
Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 10-ին: Եզրափակիչը կկայանա մայիսի 12-ին: