«ԱԱԾ պետի ամենահարմար թեկնածուն Կառլոս Պետրոսյանն է, ով շարժման առաջին օրվանից ջերմեռանդորեն ձգտում է օգտակար լինել հայկական թավշյա հեղափոխությանը»
Advertisement 1000 x 90

«ԱԱԾ պետի ամենահարմար թեկնածուն Կառլոս Պետրոսյանն է, ով շարժման առաջին օրվանից ջերմեռանդորեն ձգտում է օգտակար լինել հայկական թավշյա հեղափոխությանը»

Հմայակ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչպես Կուտուզովը՝ Բորոդինոյի ճակատամարտից հետո նահանջեց ու հետո հրդեհեց Մոսկվան, այնպես էլ ՀՀԿ-ն հանձնեց Բաղրամյան 26-ի իր ամրոցը Նիկոլին և նույնպես նախապատրաստվում է պարտիզանական գործողությունների իրականացմանը: Ինչպես Սմոլենսկի ճանապարհով նահանջը դարձավ Նապոլեոնի համար ճակատագրական, այնպես էլ Արցախի հարցում միջազգային միջնորդների կողմից մեզանից պահանջվող «փոխզիջումները» կարող են Նիկոլի համար դառնալ ճակատագրական:

Այն, որ Վլադիմիր Պուտինն առաջինը շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին ցույց է տալիս, որ ՙ«ռուսաց թագավորը» ձգտում է իր համար«ամուր ալիբի» ստեղծել առ այն, որ ինքը ոչ մի կապ չունի Արցախում պատերազմական գործողությունների հավանական վերսկսման հետ, քանզի ամենաշատն էր ուրախացել Նիկոլի, այլ ոչ թե Կարեն Կարապետյանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ:

Եթե հաշվի առնել այն, որ մեր երկրի անվտանգության համար առաջին երաշխավորը տեսանելի ժամանակաընթացքում շարունակելու է մնալ Ռուսաստանը, ապա ԱԱԾ-ի պետի պաշտոնում պետք է նշանակվի այնպիսի անձնավորություն, որը իր կապերով, հեղինակությամբ և մասնագիտական բարձր որակներով կկարողանա կանխել հայկական հեղափոխության և նրա առաջնորդի նկատմամբ ռուսաստանյան ուժային կառույցների որոշակի շրջանակների բացասական վերաբերմունքի հետևանքները:

Սա շատ կարևոր խնդիր է և իմ կարծիքով այդ պաշտոնի համար այսօրվա հնարավոր թեկնածուներից այդպիսի հատկանիշներով ամենաշատն օժտված է գեներալ-լեյտենանտ Կառլոս Պետրոսյանը, ով շարժման առաջին օրվանից ջերմեռանդորեն ձգտում է օգտակար լինել հայկական թավշյա հեղափոխությանը»:



Նման նյութեր