Խորոված և երգեր. ինչպես Մարգարիտա Սիմոնյանը կնշի Հաղթանակի օրը. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Խորոված և երգեր. ինչպես Մարգարիտա Սիմոնյանը կնշի Հաղթանակի օրը. armeniasputnik.am

«Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի նախնիները պայքարել են Հայրենական մեծ պատերազմում ընդհանուր հաղթանակի համար։ Մայիսի 9–ին Սիմոնյանը նրանց բոլորին կհիշի ընկերների շրջապատում։

«Ռոսիա Սեգոդնյա» ՄՏԳ-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ներկա կլինի Մոսկվայի ռազմական շքերթին, իսկ երեկոյան ընկերների հետ կնշի Հաղթանակի օրը։

«Հիմա կգնամ շքերթ, իսկ երեկոյան տանը ընկերներիս հետ խորոված կանենք և Հաղթանակի երգեր կլսենք։ Իսկ մեր երեխաները կհիշեն այդ երգերի բառերը», — գրել է Սիմոնյանն իր տելեգրամ-ալիքում։

Նա նշել է, որ այդ օրը հարազատների և մտերիմների հետ կհիշի իր նախնիներին, որոնք պայքարել են ընդհանուր հաղթանակի համար։

«Կհիշենք իմ պապին` Սարգիս Սիմոնյանին, որն անցել է ամբողջ պատերազմով, և նրա մորն ու քրոջը` Նարտուհի և Ռայա Ներսիսյաններին, որոնք պարտիզաններ են եղել Ղրիում»,- գրել է Սիմոնյանը։

Սիմոնյանը գրել է նաև մյուս պապի` Ադամ Մարգարյանի մասին, որը վիրավորվել է Ստալինգրադի մոտ, նրա եղբոր` տանկիստ Արամ Մարգարյանին, որի պատվին Ադլերում` նրա հայրենի գյուղում, փողոց են անվանել։ Նրա տատը` Գեղեցիկ Դեմիրճյանը, 14 տարեկանում գիշեր-ցերեկ ծխախոտ է աճեցրել ռազմաճակատի համար։ Նախապապը` Գրիգորի Ալոևը, վիրավորվել է Ղրիմում, իսկ նրա դուստրը` Մայա Ալոևան, 9 տարեկանում կերակրել է ամբողջ ընտանիքին։

«Իմ և մյուսների նախնիներ, որոնք հաղթել են մեզ համար, ես հիշում եմ ձեզ, սիրում և խոնարհվում եմ ձեր առաջ»,- գրել է Սիմոնյանը։

Նա նաև նշել է, որ անցած տարի մայիսյան տոներին նրա ամուսնու` Տիգրան Քեոսայանի ընկերները փառահեղ ճանապարհորդություն են կազմակերպել Հայաստան։ Ուղևորությունը կազմակերպել են հատուկ Սիմոնյանի համար, որպեսզի նա տեսնի պատմական հայրենիքը։

«Հաղթանակի օրը մենք նստած էինք հյուրանոցի նախասրահում և Հաղթանակի երգեր էինք լսում։ Մեզ ձայնակցում էին ռուս զբոսաշրջիկները և հյուրանոցի անձնակազմը»,- հիշում է Սիմոնյանն անցած տարվա ուղևորությունը։

Մինչև այդ նա Հայաստանում եղել էր ընդամենը մեկ անգամ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և ոչ մի բան չէր հասցրել տեսնել։

armeniasputnik.am