Վիգեն Սարգսյանը վերահաստատեց՝ բացառում է աշխատանքը նոր ձևավորվող կառավարությունում
Advertisement 1000 x 90

Վիգեն Սարգսյանը վերահաստատեց՝ բացառում է աշխատանքը նոր ձևավորվող կառավարությունում

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը վերահաստատեց իր հայտարարությունը, որ բացառում է աշխատանքը նոր ձևավորվող կառավարությունում: Լրագրողների հետ հանդիպմանը Վիգեն Սարգսյանը միևնույն ժամանակ նշեց, որ կպաշտոնավարի մինչ նոր նախարարի նշանակումը:

«Ես հայտարարել եմ ու նորից պետք է կրկնեմ, որ անթույլատրելի եմ համարում նախարարի հրաժարական, քանի դեռ նշանակված չէ նոր նախարար»,-ասաց նա:

Նա հավելեց, որ ցանկացած նախարար վարձու աշխատող չէ, այն քաղաքական պաշտոն է, որտեղ թիմի, միասնության և խորը վստահության խնդիր է դրված: 

«Արդյունավետ նախարար լինել շատ դժվար է, եթե չունես համախոհների թիմ և եթե նույն խնդրին չես ծառայում: Անհնար եմ համարում այս աշխատանքը շարունակելը: Բայց նաև բացառվում է, որ որևէ ձևով ինքնամեկուսացվում եմ այս գործընթացներից: Երկրին, ժողովրդին կարելի է ծառայել ամենատարբեր միջոցներով, պաշտոնը դրանցից մեկն է միայն»,- ընդգծեց Վիգեն Սարգսյանը:



Նման նյութեր