Եթե նույնիսկ հեղափոխություն, ապա հայկականն ուրիշ է. ես գոհ եմ. Արմեն Սարգսյան
Advertisement 1000 x 90

Եթե նույնիսկ հեղափոխություն, ապա հայկականն ուրիշ է. ես գոհ եմ. Արմեն Սարգսյան

Ես գոհ եմ, քանի որ Հայաստանը ցույց տվեց, որ մեզ մոտ կարող են լինել դրամատիկ ու մեծ փոփոխություններ, որոնք մարդիկ անվանում են հեղափոխություն, թավշյա հեղափոխություն, սակայն ամենակարևորը, որ ամեն բան եղավ օրենքի ու Սահմանադրության շրջանակներում: Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, ՀԱղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

«Մենք ցույց տվեցինք աշխարհին, որ եթե նույնիսկ հեղափոխություն, ապա հայկականը բոլորովին ուրիշ է: Այն քաղաքակիրթ էր, Սահմանադրության և օրենքների շրջանակում: Դրանով ես շատ ուրախ եմ և գոհ»,- ասաց նախագահը:

Անդրադառնալով Հայաստանում ստեղծված իրավիճակին և հնարավոր լուծումներին, Արմեն Սարգսյանն ասաց, որ երկրի նախագահի դերն է պաշտպանել բոլոր լավ, բարի նախաձեռնությունները, որոնք ունի կառավարությունը. «Պատրաստվում եմ լուծումներ տալ կառավարության հետ համատեղ: Նախագահը կարող է քաջալերել և առաջարկել կառավարությանը լուծումներ գտնել»,- ասաց նա:

Ի դեպ, Հաղթանակի զբոսայգում ՀՀ նախագահին մոտեցավ հայտնի «ՀՀԿ-ի տատիկը» և օգնություն էր խնդրում: Երբ նա ներկայացավ՝ Սուսաննա Սարգսյան, Արմեն Սարգսյանը հումորով արձագանքեց. «Շատ տարօրինակ, հազվագյուտ ազգանուն է»:

news.am



Նման նյութեր