Նախագահ Արմեն Սարգսյանը պատրաստակամ է իր ներդրումն ունենալ նոր կառավարության հաջողության հասնելու հարցում (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Նախագահ Արմեն Սարգսյանը պատրաստակամ է իր ներդրումն ունենալ նոր կառավարության հաջողության հասնելու հարցում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պատրաստակամ է իր ներդրումն ունենալ նոր կառավարության հաջողության հասնելու գործում: Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում նախագահը հույս հայտնեց, որ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ արագ կկարողանա նոր կառավարություն կազմել և լուծել հանրությանը հուզող խնդիրները՝ լինեն դրանք  տնտեսական, անարդարության, կոռուպցիայի հետ կապված խնդիրներ, բարեկեցության հարցեր:

«Ես իմ ներդրումն անպայման պետք է ունենամ և կունենամ, որպեսզի կառավարությունը հաջողության հասնի, հակառակ դեպքում անիմաստ է այս ամբողջ շարժումը, հակառակ դեպքում անիմաստ կլինի բոլոր հույսերը, որ ժողովուրդն ունի ապագայի հանդեպ: Այնպես որ ես հույս ունեմ, որ վաղն իսկապես ավելի լավ է լինելու և կառավարությունն իրեն արդարացնելու է»,- ասաց Արմեն Սարգսյանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանը տաղանդավոր մարդ է, ում հետ ինքը գործնական և շատ հարգալի հարաբերություններ ունի:

Արմեն Սարգսյանի խոսքով՝ ինքն առաջադրվել է Հանրապետության երրորդ նախագահի առաջարկով:

«Կարևորն այն է, որ ես պատրաստ եմ և ծառայում եմ իմ երկրին: Եթե լավ ծառայեմ, ուրեմն լավ նախագահ եմ, եթե լավ չծառայեմ, ուրեմն լավ նախագահ չեմ: Նույն Ազգային ժողովը, որն ընտրել է ինձ, ընտրել է նաև պարոն Փաշինյանին: Խնդիրն այն է՝ կարողանալու ենք մենք բոլորս միասին մեր երկիրը դարձնել այն երկիրը, որ ձեզնից յուրաքանչյուրը՝ և ես, և մեր հայ ժողովուրդը, երազում է և երազել է 26 տարվա ընթացքում»,- ասաց նա:



Նման նյութեր