Սերգեյ Դանիելյանը երեկ հրապարակած տեսանյութին կից գրառում է կատարել.
«Սիրելի օգտատերեր, հանդիսատես, հեռուստադիտող: Երեկվա որոշ մարդկանց անհումոր և ագրեսիվ պահվածքը մի փոքր ինձ մտահոգեց: Ես ամենևին էլ չեմ պատրաստվում, արդարանալ իմ հերթական հոլովակի բովանդակության համար: Ուղղակի այն գիշերը հանեցի, որ ձեր փոքրիկ ուղեղի միակ ծալքըլ որը պատասխանատու է բազմանալու և արտաթորելու համար, հանգիստ կատարի իր ֆունկցիան:
Ես ձեզ համար ունեմ երկու լուր. մեկը՝ վատ, մյուսը՝ավելի վատ: Երբ մեր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձևավորի ժողովրդական կառավարություն, ես ամբողջ թափով տեսագրելու եմ իմ հոլովակները, որպեսզի դուք՝ միաբջիջներդ, մի փոքր թուլացնեք ձեր սվինկտորները և հասկանաք, որ կարելի է ուղղակի ժպտալ և ուրախանալ, կարելի է կատակել և ծաղրել: Դա բազմակարծության, սիրո և նորմալ հասարակության ողնաշարն է:
Լուր երկրորդ- ես ձեզ ՍԻՐՈՒՄ ԵՄ և դուք այդ բռնաբարությունից չեք խուսափի:
Իսկ հիմա նայեք և ժպտացեք, ընդամենը»: