Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 37-րդ տուրում Լոնդոնի «Արսենալ»-ը հյուրընկալվեց «Լեսթեր»-ին (3:1):
Հանդիպման մեկնարկին՝ 15-րդ րոպեին, «Արսենալ»-ի ֆուտբոլիստներից Մավրոպանոսը սեփական կիսադաշտում վերջին հույս խախման պատճառով կարմիր քարտ ստացավ: Սակայն դրանից մեկ րոպե առաջ «Լեսթեր»-ի ֆուտբոլիստները բացել էին հանդիպման հաշիվը: Բայց երկրորդ կեսի 53-րդ րոպեին Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը գեղեցիկ գոլով վերականգնեց հաշվի հավասարությունը:
Երկրորդ կեսի 74-րդ րոպեին Մխիթարյանը սեփական տուգանային հրապարակում խախտեց խաղի կանոնները և նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Վարդին՝ հաշիվը դարձնել 2:1: «Լեսթեր»-ի ֆուտբոլիստները խփեցին նաև երրորդ գնդակը հանդիպան վերջին րոպեներին: Աչքի ընկավ Մարեժը:
Հաջորդ հանդիպումը «Արսենալ»-ը կանցկացնի մայիսի 13-ին: