Գեներալ-մայոր Դմիտրի Սիրկաշևը մասնակցել է Սմոլենսկի ազատագրմանը, Քյոնինսբերգի գրավմանը։
Հայտնի է դարձել այն վետերանի անունը, որին Կրամիր հրապարակում Հաղթանակի շքերթի ժամանակ Ռուսաստանի Դաշնության պահպանության դաշնային ծառայության աշխատակիցը հրել է, որպեսզի նա չմոտանա Պուտինին։ Mash տելեգրամ ալիքը հայտնում է, որ գեներալ-մայորը 94-ամյա Դմիտրի Սիրկաշևն է։
Պատերազմի տարիներին գեներալ-մայորը մասնակցել է Սմոլենսկի ազատագրմանը, Քյոնինսբերգի գրավմանը։ Երկու անգամ վիրավորում է ստացել։ Սիրկաշևը պարգևատրվել է «Խիզախության համար» մեդալով։ Հայտնի է նաև, որ վետերանի ու Պուտինի այսօրվա հանդիպումը Հաղթնակի շքերթի ժամանակ առաջինը չէր։ Նրանք հանդիպել են նաև նախորդ տարվա մայիսի 9-ին։
Նշենք, Մոսկվայում Հաղթանակի շքերթի ավարտից հետո վետերաններից մեկը իջել է տրիբունայից ու մոտեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Սակայն նրա թիկնապահներից մեկը մի կողմ է հրել վետերանին` փորձելով փակել ճանապարհը։
armeniasputnik.am