«Ի՞նչ երաշխիք կա, որ Նիկոլը եղած կոռուպցիոն համակարգը չի գլխավորի, այսինքն եղած համակարգը իր «տակը չի դնի»». BBC-ի հարցը
Advertisement 1000 x 90

«Ի՞նչ երաշխիք կա, որ Նիկոլը եղած կոռուպցիոն համակարգը չի գլխավորի, այսինքն եղած համակարգը իր «տակը չի դնի»». BBC-ի հարցը

Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ BBC-ի հեռուստաընկերության ռուսական բաժնի նորությունների ուղիղ եթերում ինձ մեկ հարց տվեցին։ Դա այն հիմնական հարցն էր, որը իրենց հետաքրքրում էր և որից կախված է Հայաստանի նկատմամբ իրենց ունենալիք վերաբերմունքը՝ քաղաքական ու տնտեսական հետևանքներով հանդերձ։

– Ի՞նչ երաշխիք կա, որ Նիկոլը եղած կոռուպցիոն համակարգը չի գլխավորի, այսինքն եղած համակարգը իր «տակը չի դնի»։ Խնդիրը Նիկոլի անձը չի, կամ իր մտադրությունների նկատմամբ կասկածանքները չեն։ Խնդիրն ավելի լուրջ է և որպեսզի հարցադրումն ավելի հասկանալի լինի, հարցը ավելի ընդհանուր կերպով ձևակերպենք․ ինչ երաշխիքներ կան, որ իր վարչապետությունից հետո մեկ այլ անձ դա չի փորձի անել՝ ինչ համակարգային փոփոխություններ են լինելու, որ պրոցեսը անշրջելի դառնա։

Իմ պատասխանը հետևյալն էր․

– Համակրգը դեռ չի փոխվել ու ոչ էլի հանձնվել է, այլ ժամանակավորապես նահանջել է։ Իշխանության հիմնական ինստիտուտը խորհրդարանն է (ամեն գնով խոչընդոտելու են արտահերթ ընտրություններին), որը մեկ տարի հետո կփորձի անվստահություն հայտնել Նիկոլի կառավարությանը ու նախկին իշխանությունը ռեստավրացիայի ենթարկել։

Նիկոլն ունի ընդամենը մեկ տարի այնպիսի համակարգային փոփոխություններ անելու համար, որ պրոցեսն անշրջելի դառնա։ Այսօր իր թիկունքին միայն ժովորուրդ ունի, հետո ինչ կունենա, դեռ պարզ չի։ Եթե դա կորցնի, եղած համակարգն իր անձը ոչ մի պարագայում չի ընդունելու՝ վրեժխնդիր է լինելու։ Այլ տարբերակ չունի, իսկ այն հարցի պատասխանը, թե ինչպես է այդ մեկ տարին օգտագործվելու, դեռևս բաց է»։