Արամ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հիմա ասեմ, որ հետագայում թյուրըմբռնում չլինի: Ես առաջին օրվանից , իմ ժողովրդի հետ, եղել եմ համաժողովրդական պայքարի առաջին գծում..Այն ժամանակ էլ, հիմա էլ՝ ես որևէ անձնական ակընկալիք չեմ ունեցել և չունեմ:
Ուզում եմ տեղեկացնել. ես որևէ պաշտոն Նիկոլ Փաշինյանի կառավարությունում չեմ պատրաստվում զբաղեցնել, եթե նույնիսկ այդպիսի առաջարկ լինի… ես լրջագույնս պատրաստվելու եմ ապագա ընտրություններին… շնորհակալություն»: