«Առաջին նախագահը ճիշտ է ասել, որ որպես վարչապետ, Նիկոլ Փաշինյանը չի կարող իր կամքը պարտադրել ՀՀԿ պատգամավորներին»
Advertisement 1000 x 90

«Առաջին նախագահը ճիշտ է ասել, որ որպես վարչապետ, Նիկոլ Փաշինյանը չի կարող իր կամքը պարտադրել ՀՀԿ պատգամավորներին»

Քաղաքագետ Էդգար Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իհարկե, առաջին նախագահը ճիշտ է ասել, որ որպես վարչապետ, Նիկոլ Փաշինյանը չի կարող իր կամքը պարտադրել ՀՀԿ պատգամավորներին, քանի որ, իրոք, դա կարող է ընկալվել որպես գործադիրի կողմից օրենսդիր իշխանության նկատմամբ կիրարվող անթույլատրելի ճնշում:

Սակայն, եթե ՀՀԿ ֆրակցիան մտադրություն ունենա տապալել նոր կառավարության եւ/կամ նրան սատարող պատգամավորների նախաձեռնությունները, ապա Նիկոլը կարող է հայտարարել, որ ՀՀԿ պատգամավորները խոչընդոտում են հեղափոխության օրակարգային կետերի իրականացմանը, իսկ «Իմ քայլ»-ի եւ «Մերժիր Սերժին»-ի այն համակարգողները, որոնք գործադիր իշխանության մաս չեն կազմում, կարող են կոչ անել վերսկսել քաղաքացիական դիմադրության ակցիաները եւ արդյունքում մարդիկ կինքնակազմակերպվեն եւ ՀՀԿ պատգամավորական ֆրակցիայի նկատմամբ խաղաղ, ոչ բռնի ճնշում կիրականացնեն։

Կարծում եմ, որ որեւէ հենարան չունեցող ՀՀԿ պատգամավորական ֆրակցիան ուղղակի չի կարող խոչընդոտել համաժողովրդական թավշյա դեմոկրատական հեղափոխության հաջորդ փուլի իրականացմանը: Սակայն ակնհայտ է նաեւ, որ ազատ եւ արդար արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է լուծեն օրենսդիր իշխանության լեգիտիմության խնդիրը եւ դա կլինի հեղափոխության հերթական կարեւորագույն հաղթանակներից մեկը»:



Նման նյութեր