ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի համոզմամբ՝ Հայաստանում տասից ավելի նախարար չպետք է լինի: «Հասարակությունն այդքան միջոց չունի, որ այդ մարդկանց պահի այնպես, ինչպես պահում էր: Ժամանակավոր կառավարության ձևավորման խնդրում պետք է հնարավորինս պահպանողական լինել: Տնտեսական բլոկի մասով հնարավորինս քիչ փոփոխությունների պիտի գնալ: Սաբոտաժ, դեմարշներ. անվտանգության ոլորտի ներկայացուցիչների պահվածքն այլ կերպ անվանել չեմ կարող»:
Հարցին՝ իրեն առաջարկե՞լ են լինել նոր կառավարության կազմում, պարոն Ասատրյանը պատասխանեց. «Խորհուրդ կտամ 35 տարեկանից բարձր անձանց չներգրավել: Որակյալ, լիարժեք կրթություն ստացած երիտասարդների թիմ է այս տարիներին ձևավորվել. խորհուրդ կտամ նրանց ներուժն օգտագործել»: