2018 թվականին «Scholae Mundi Armenia» հիմնադրամը հայտարարում է ամառային «JUST DILIJAN IT!» երկշաբաթյա կրթական ծրագրին մասնակցելու 20 կրթաթոշակների տրամադրման մասին։ Ծրագիրը հիմնված է կերպարվեստի և թատերական արվեստի, բնական գիտությունների, համակարգչային տեխնոլոգիաների, սպորտի և դիզայնի հեղինակային դասընթացների վրա: Փորձառու մասնագետների ղեկավարությամբ երեխաները իրենց համար կբացահայտեն հետաքրքիր կրթական ծրագրի, սպորտային միջոցառումների և հաղորդակցման բացառիկ միջազգային միջավայրի մի անմոռանալի համադրություն:
Առավել մանրամասն տեղեկությունների համար այցելեք www.justdilijanit.org վեբկայք։
Նախագծի մասին
Անցկացման վայրը
UWC Dilijan College, Դիլիջան, Հայաստան
2018 թ․ ծրագրի ժամկետները․
- Հերթափոխ 1 – հունիսի 7-20, 2018 թ․ (հիմնական լեզուն` ռուսերեն)․
- Հերթափոխ 2 – հունիսի 22-հուլիսի 5, 2018 թ․ (հիմնական լեզուն` ռուսերեն)․
- Հերթափոխ 3 – հուլիսի 7-20, 2018 թ․ (հիմնական լեզուն` անգլերեն)․
- Հերթափոխ 4 – հուլիսի 22-օգոստոսի 4, 2018 թ․ (հիմնական լեզուն` անգլերեն)։
Կրթաթոշակի համար դիմելու պայմանները․
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն․
- դիմորդը սովորում է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Սյունիքի, Տավուշի կամ Շիրակի մարզի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դպրոցներից որևէ մեկում․
- ծնվել է 2003 թ. հունվարի 1-ից 2005 թ․ դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում․
- 2017-18 ուսումնական տարվա առաջին կիսամյակի միջին գնահատականը կազմել է նվազագույնը 7.0․
- ռուսերեն կամ անգլերեն լեզվի իմացություն․
- տարբեր երկրներից ժամանած հասակակիցների հետ ծանոթանալու ցանկություն․
- լինել պրոակտիվ, ունենալ հաղորդակցման լավ հմտություններ և վճռականություն՝ բարելավելու իր միջավայրը։
Հայտի լրացման կարգը և ընտրության գործընթացը.
- Անհրաժեշտ է լրացնելհայտիձևը և տրամադրել անհրաժեշտ փաստաթղթերը մինչև 2018 թ մայիսի 14-ը.
Հայտին անհրաժեշտ է կցել (վերբեռնել) անձնագրի/ նույնականացման քարտի պատճենը, վերջին ավարտված կիսամյակի գնահատականների տեղեկանքը դպրոցից։
Ընտրությունը հաջողությամբ անցնելու դեպքում մասնակցից նաև կպահանջվի ներկայացնել տեղեկություններ այն մասին, թե արդյոք նա ունի որևէ առողջական խնդիր/ ալերգիկ ռեակցիա/ սննդի սահմանափակում:
- Հայտը լրացնելուց հետո թեկնածուներին կառաջարկվի պատասխանել տրամաբանական մտածողությունը և օտար լեզուների իմացությունը ստուգող թեստի հարցերին: Թեստն անցնելու համար կհատկացվի սահմանափակ ժամանակ։ Այն պետք է լրացնել կամ անգլերեն, կամ ռուսերեն (թեստի լեզուն կորոշվի ինքնըստինքյան՝ համաձայն ընտրված հերթափոխի լեզվի)։
- Մայիսի 17-ից հետո այն թեկնածուները, որոնք քննության արդյունքներով կզբաղեցնեն առաջին 50 տեղերը, կհրավիրվեն ավտոմատացված տեսահարցազրույցի (խնդրում ենք հավաստիանալ, որ ունեք կայուն և արագ ինտերնետային կապ ու վեբ-խցիկ): Այս փուլում հայտատուները առցանց (օնլայն) ռեժիմով պիտի մուտքագրեն իրենց պատասխանները համակարգի կողմից տրվող հարցերին. կգնահատեն թեկնածուի կարողությունը՝ հստակ ձևակերպել իր մտքերը, նրա անմիջականությունը, ստեղծականությունը, ինչպես նաև առաջնորդության ներուժը:
- Տեսահարցազրույցի արդյունքում 20 լավագույն թեկնածուներին կտրվեն կրթաթոշակներ՝ մասնակցելու «JUST DILIJAN IT! 2018» ամառային ճամբարին։ Կրթաթոշակների տրամադրման մասին վերջնական հաստատումը բոլոր թեկնածուներին կուղարկվի մայիսի 24-ից ոչ ուշ:
- Անհրաժեշտ կլինի, որ կրթաթոշակ ստացած թեկնածուների ծնողները մինչև մայիսի 29-ը համաձայնագիր ստորագրեն «JUST DILIJAN IT!» ծրագրի հետ՝ մինչ այդ ներկայացնելով տեղեկություններ թեկնածուի առողջության մասին:
Յուրաքանչյուր թեկնածուի գնահատումն ու ընտրությունը կատարվելու են մի քանի քննողների (UWC շրջանավարտներ, փորձագետներ, ջոկատավարներ) կողմից։