Կյանքից անժամանակ հեռացել է Նարինե Հովհաննիսյանը
Advertisement 1000 x 90

Կյանքից անժամանակ հեռացել է Նարինե Հովհաննիսյանը

Խորը վշտով տեղեկացանք, որ այսօր կյանքից անժամանակ հեռացել է ԵՊԼՀ-ի ռեկտորի խորհրդական, բ.գ.թ., դոցենտ Նարինե Հովհաննիսյանը:

Ն. Հովհաննիսյանը Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվահասարակագիտական համալսարանում աշխատել է 1986 թվականից: Երկար տարիներ եղել է անգլերենի քերականության և հնչյունաբանության ամբիոնի վարիչը:

Դասավանդման և աշխատելու երկար տարիների ընթացքում մշտապես վայելել է ուսանողների և գործընկերների անկեղծ սերն ու հարգանքը:

Խորին ցավակցություն ենք հայտնում Նարինե Հովհաննիսյանի ընտանիքին և մերձավորներին:

Նրա հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում: