Կնոջ մահից հետո սիրված երգիչ Հարութ Փամբուկչյանի հարցազրույցներից մի հատված եմ հիշում․
«Իմ համերգները պարտավորեցնող են։ Ռուզանը միշտ իմ կողքին է եղել նաև աշխատանքային առումով։ Ինձ ասում էր` որտեղ էլ երգես, պիտի պատվախնդրորեն բեմ բարձրանաս, լավ երգես։ Ես իմ կյանքն ապրել եմ իմ ուզած ձևով, իրեն շատ եմ նեղացրել, և հիմա դա է ինձ ցավեցնում։ Ախր կարող էի չանել այդպիսի բաներ։ Իր հիշատակի առաջ ուզում եմ մաքուր մնալ և անել այն, ինչն իրեն կուրախացներ։ Հոգեպես դա է հանգստացնում ինձ»։
Սա հենց այնպես որպես խոսք մի ընդունեք։ Սա դաս է։ Մի ցավացրեք ձեզ սիրող մարդուն, մի ցավացրեք նրան, ում դուք եք սիրում։
Երբ իր որդու մասին հարցնում են , ասում է․
«Մեր գերդաստանից ես ու ինքն ենք մնացել։ Մենք իրար ունենք։ Ես ունեմ իրեն և իմ ժողովրդին, որը հավատարիմ է եղել ինձ, գնահատում է իմ արած գործը»։ Հպարտանում է՝ Եթե տղայիս հայերեն խոսելիս տեսնեք, կմտածեք՝ երեկ է դուրս եկել Երևանից: Երբ առաջին անգամ դպրոց գնաց, իր ուսուցիչները կարծում էին՝ մենք նոր ենք մեկնել ԱՄՆ:
Մարդու միակ ունեցածը իր որդին ու ժողովուրդն է։ Պատկերացրեք, երբ նրանից երես թեքի որդին ու ժողովուրդը։
Մենք քեզ սիրում ենք, Հարութ։
Հասմիկ Բաբաջանյան
Ամբողջությամբ՝ hraparak.am կայքում: