Արմեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հատուկ «Մեր Նիկոլին չկպնեք» կազմավորման փուլում գտնվող կրոնական համայնքի անդամների համար։ Իմ համեստ, բայց «դուինձչպիտիասեսթեեսինչխոսեմ» կարծիքով.
1. Իր համար վստահելի երիտասարդ ու, ոնց որ թե բավական հմայիչ տղային աշխատակազմի ղեկավար ՝ +, որևէ խնդիր չեմ տեսնում;
2. Արարատին փոխվարչապետ՝ +++;
3. Վաչե Գաբրիելյանին փոխվարչապետ՝ լրիվ նորմալ է, ++;
4. Էն քյառթու չեկիստին ԱԱԾ պետ…Հաշվի առնելով, որ այս փուլում այլ ելք չկա՝ 0, չեզոք։ Հուսով եմ ժամանակավոր է։
5. Օսիպյանին ոստիկանապետ՝ – -։ Ոչ թե, որովհետև Օսիպյանը շատ վատն է, ցավոք, իրենից բեթարին էլ ենք տեսել, այլ որովհետև ՌԵԺԻՄԻ ու իր ոստիկանական բռնության սիմվոլ է այդ մարդը։ Գոնե ինձ համար այդպես է։ Նայեք դիմամատյանը ու կհամոզվեք, որ ոչ միայն ինձ համար։
Դեռ այսքանը։
Հ.Գ. Վերոհիշյալ կրոնական խմբին խորհուրդ կտամ գրանցվել պաշտոնապես՝ մոմ ու մայկա կծախեք, հարկեր էլ չեք տա»։
Հատուկ «Մեր Նիկոլին չկպնեք» կազմավորման փուլում գտնվող կրոնական համայնքի անդամների համար։ Իմ համեստ, բայց…
Gepostet von Արմեն Հովհաննիսյան am Donnerstag, 10. Mai 2018