Ադրբեջանի նախագահին կատարյալ ձախողում է սպասվում։ Այս մասին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում նշել է ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով Իլհամ Ալիևի հերթական ագրեսիվ հայտարարությունը։
«Խորհրդանշական է, որ հարևան երկրի բռնապետը այս հայտարարությունն արել է մի մարդուն նվիրված միջացառմանը, որը ևս այդպես մտածեց և ձախողվեց։ Այդպիսի ճակատագիր է սպասվում նաև նրա որդուն։ Հայրը բավական իմաստուն գտնվեց ժամանակին կանգ առնելով՝ հրադադար խնդրելով։ Ադրբեջանի ժողովրդին մնում է հուսալ, որ այդ իմաստությունը, գոնե դրա մի մասը, ժառանգաբար փոխանցված կլինի»,– նշել է ԱԳՆ մամուլի խոսնակը։