Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«ա․ Օսիպյանի պահով ֊ լավ չեմ պատկերացնում, էլ ո՞վ կարող էր լինել (կա՞ն ուրիշ համապատասխանող դեմքեր), հաշվի առնելով «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» օրենքի պահանջը․
Հոդված 14.
Ոստիկանության ծառայողին պաշտոնի նշանակելու պայմանները
1. Պետական կառավարման մարմնի ղեկավար կարող է նշանակվել ոստիկանության այն ծառայողը, որը մինչև նշանակումն զբաղեցրել է ոստիկանության բարձրագույն կամ առնվազն 3 տարի գլխավոր խմբի պաշտոն և ունի ոստիկանության գնդապետից ոչ ցածր ոստիկանության կոչում:
բ․ Վանեցյանի պահով։ Նենց չի, որ ԱԱԾ աշխատողներին հանրայնորեն գիտենք, ու կարելի ա հասկանալ, ով ա, ինչ ա։ Բայց, կարծում եմ, Նիկոլի խնդիրն եղել ա նշանակել մարդու, որը տակից չի փորի ու դա եղել ա միակ պայմանը ներկա վիճակում։
գ․ Ինձ ավելի հետաքրքիր ա տնտեսական բլոկը ովքեր են լինելու, քանի որ կարելի ա հանգիստ սաղ վարի տալ, եթե պոպուլիստական որոշումներ կայացվեն։
դ․ Խիստ կարեւոր է ՊՆ ղեկավարի որոշումը, քանի որ նա ոչ միայն հանրության կողմից պետք ա ընկալելի դեմք լինի, այլ նաեւ զինվորականները իրան մարդու տեղ դնեն։ ԼՐԱՑՈՒՄ․ Տոնոյանն է։ Կարծում եմ, ուրիշ ադեկվատ լուծում չկար էս պահին»: