Տարոն Մարգարյանը մտադիր չէ հրաժարական տալ, այսօր կառավարությունում՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։
«Ազատության» հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում հրաժարականի պահանջին, Մարգարյանը պատասխանեց. – «Մեր օրակարգում նման հարց չի քննարկվում։ Քաղաքապետարանն իր հունով իր ծրագրերն իրականացնում է»։
Հիշեցնենք՝ «Մերժում ենք Տարոնին» նախաձեռնության անդամները երեկ հավաքվել էին Երևանի քաղաքապետարանի առջև ու պահանջում էին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը: