Միքայել Զոլյանի հրապարակումը.
Կարճ գրեմ կարծիքս վերջին նորությունների հետ կապված, նոր վազեմ գործերով:
1. Eduard Aghajanyanի նշանակումը ողջունում եմ, շատ լավ է, որ նոր մարդիկ են գալիս, իսկ այն որ նա կոռումպացված համակարգում աշխատանքի փորձ չունի, ըստ իս, առավելություն է, այլ ոչ թե թերություն:
2. Օսիպյանի նշանակումը իհարկե տհաճ է ինձ համար, ինչպես և ցանկացած նորմալ մարդու, բայց նաև ենթադրում եմ, որ դա անհրաժեշտ էր էս պահին: Նիկոլը պետք է ընտրեր վատի և վատագույնի միջև, ընտրեց վատը: Մի կողմից օրենքի պահանջի խնդիր կար, մյուս կողմից պետք էր մարդ, ում կենթարկվի համակարգը, բայց ինքն էլ կենթարկվի նոր կառավարությանը: Եթե ուրիշ մարդիկ գիտեք, որ այս պահանջներին համապտասխանում են, ասեք, ես այդ համակարգը չգիտեմ, ինձ հետաքրքիր կլինի իմանալ կոնկրետ անուններ: Հույս ունեմ, որ սա ժամանակավոր լուծում է:
3. Վանեցյանի մասին ոչինչ չգիտեմ, կուզենայի լսել նրան ճանաչող կարծիքը, նաև կոնկրետ մարդկանց անուններ՝ որպես այլընտրանք, եթե այդպիսին կար: Իրականում մի ուրիշ վերապահում ունեմ ԱԱԾ վերաբերյալ: Ըստ իս, ԱԱԾ չպիտի զբաղվի կոռուպցիայով և նման հարցերով: Ավելին, ըստ իս, ԱԱԾ պիտի լուծարվի և նրա փոխարեն ստեղծվեն երկու առանձին ծառայությունների, որոնցից մեկը կզբաղվի հետախուզությամբ/հակահետախուզությամբ, իսկ մյուսը՝ հակաահաբեկչությամբ: Կորուպցիայի դեմ պայքարի համար՝ հատուկ հակակորուպցիան բյուրո, ՈՒկրաինայի օրինակով, Daniel Ioannisyanը ուսումնասիրել է այդ փորձը, կարող է կիսվել: Բայց դե հասկանում եմ, որ այս ամեն ինչը մի քանի օրվա մեջ անել հնարավոր չէ, իսկ այսօր պետք է ինչ-որ իրավիճակային լուծումներ տալ, դրա համար այս պահի համար կարծում եմ, նորմալ է:
4. Լույս հիմնադրամը շատ լավ գաղափար էր, բայց իրականում ինքը վերածվել էր Հայաստանից ուղեղների արտահոսքի խողովակի: Չգիտեմ դա էդպես ստացվել էր, թե հատուկ էին անում, որովհետև, ինչպես ասեց մի քաղաքական գործիչ, “բա հո չեն մնալու հեղափոխություն անեն”: Այնպես, որ ինչքան շուտ փակվի, այնքան լավ: Նման հիմնադրամ պետք է, բայց ուրիշ կերպ պիտի աշխատի, օրինակները կան, և կարծում եմ շատ հեշտ կլինի ստեղծելը:
5. կարճ չստացվեց, կներեք ))))