Վարդան Քերոբյանի գրառումը.
Կառավարության նոր նշանակումների մասին՝
ա) ես հակված չեմ քննարկելու/քննադատելու կառավարության նոր անդամներին, եթե նրանք կոմպետենտ են և անկաշառ;
բ) ես հակված եմ թեթև տանել, քանի որ այս կազմի 50-70% առաջիկա վեց ամսվա մեջ կփոխվի ու այդտեղ ոչ մի ողբերգություն չկա
գ) ես հակված եմ հնարավորինս օգտակար լինել, այնքան ինձնից կպահանջվի, որ կառավարությունը հաջողակ լինի, ինչը բխում է մեր ազգի և մեզանից յուրաքանչյուրի շահերից:
Հ.Գ. պետք է տրամադրվել մարաթոնի, ոչ թե սպրինտի: Արագ հաղթանակներ կլինեն, բայց արմատական բարեփոխումներ ու սկզբունքային նոր որակի տնտեսություն համախմբված աշխատանքի դեպքում կարելի է ակնկալել մոտավորապես 3 տարում: