Եվս երկու նախարարի անուն է հայտնի. ով է լինելու ԱԳ նախարարը. hraparak.am
Advertisement 1000 x 90

Եվս երկու նախարարի անուն է հայտնի. ով է լինելու ԱԳ նախարարը. hraparak.am

hraparak.am-ի տեղեկություններով՝ Վալերի Օսիպյանի անվան շուրջ բարձրացած աղմուկը որոշակի դեր է խաղացել, եւ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը որոշել են հաջորդ նշանակումների հարցում ավելի զգույշ լինել՝ առաջ քաշել այն մարդկանց, որոնք քիչ թե շատ ընդունելի կլինեն իրենց ղեկավարելիք համակարգի եւ հասարակության համար։

Առողջապահության նախարարի պաշտոնի գլխավոր հավակնորդը համարվում է Սամվել Մարգարյանը, ով նախարարություն է եկել «Ինգո» ապահովագրական ընկերությունից եւ Կարեն Կարապետյանի առաջ քաշած կադրերից է։

Նրան դեռ նախկին վարչապետ Կարապետյանն էր պատրաստում ապագայում նախարարի աթոռին նշանակելուն։ Նա թերեւս կշարունակի Ալթունյանի քաղաքականությունն ու ռեֆորմները, որոնց անմիջական մասնակիցն է եղել այս տարիներին, այդ թվում՝ դեղերի հետ կապված քաղաքականությունը։

Հաջորդ կարդը, որին կտեսնենք Նիկոլ Փաշինյանի կաբինետում, թերեւս կլինի Զոհրաբ Մնացականյանը, ով կզբաղեցնի արտաքին գործերի նախարարի պաշտոնը։ Մնացականյանը համակարգում բավականին բարձր հեղինակություն է վայելում։ Նա ոչ միայն լավ կրթություն է ստացել Ռուսաստանում, ԱՄՆ-ում, այլեւ 1991 թվականից աշխատում է ԱԳՆ-ում եւ դիվանագիտական կառույցներում՝ եղել է ՄԱԿ-ում, ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, ԱԳ նախարարի տեղակալ։ Մասնակից է եւ տեղյակ է արտաքին ոլորտի բոլոր նշանակալից իրադարձություններին։



Նման նյութեր