«Այդքան ասում ենք՝ արի տուն, եկան, քոռ ու փոշման ետ գնացին». Ինչ էր ասել Փաշինյանը Հրանուշ Հակոբյանին՝ պաշտոնազրկումից առաջ. aravot.am
Advertisement 1000 x 90

«Այդքան ասում ենք՝ արի տուն, եկան, քոռ ու փոշման ետ գնացին». Ինչ էր ասել Փաշինյանը Հրանուշ Հակոբյանին՝ պաշտոնազրկումից առաջ. aravot.am

Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան ազատվել է իր պաշտոնից: Մինչ այդ Հրանուշ Հակոբյանն ինքն էլ լրագրողներին ասել էր, որ չի ցանկանում նոր կառավարության հետ աշխատել, ուստի հրաժարական է տալու:

Հիշեցնենք, որ նախկինում, երբ Նիկոլ Փաշինյանը պատգամավոր էր, բազմիցս քննադատել է Հրանուշ Հակոբյանի աշխատանքը, երբեմն ԱԺ-ում նրա զեկուցած հարցերի հետ կապված հեգնել նրան ու հումորներ արել՝ նրա մտքերի հետ կապված: 2011-ի գարնանը Հրանուշ Հակոբյանն իր աշխատասենյակում ընդունել էր Արթուր Պողոսյան անունով մի երիտասարդի, որը նախարարին համոզել էր, թե ինքը հայտնի գիտնական է, ամերիկյան «NASA»-ից հրավեր է ստացել ու լինելու է առաջին հայ տիեզերագնացը:

Այդ օրերին Հրանուշ Հակոբյանը այդ նորահայտ Գագարինի հետ լուսանկարվում էր ու սպասում, թե երբ պիտի տիեզերք թռչի մեր փոքրիկ Գագարինը: Ահա սա նկատի ունենալով՝ Փաշինյանը Տիգրան Սարգսյանի կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հումորներ սկսեց անել, թե ինչպես էր «սփյուռքի նախարարը առաջին հայաստանցի տիեզերագնացի հարցը լուծել»:

Բացի այդ, երբ 2012-ին պաշտոնապես հաստատվեց, որ Հայաստանի արտգործնախարարության շենքը վաճառվելու է և դրա տեղում հյուրանոց է լինելու, Փաշինյանը «Պետական տուրքերի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը ներկայացնող Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին դիմելով՝ ասաց. «Տիկին Հակոբյան, ԱԺ շենքը վաճառելուց առաջ գոնե 1 շաբաթ առաջ տեղյակ կպահեք, որ դասավորենք մեր իրերը»:

Ինչ վերաբերում է սփյուռքի նախարարության գործունեությանը, Փաշինյանը, խոսելով Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի մասին՝ նրան քննադատել էր, թե՝ «Այդքան ասում ենք՝ արի տուն, եկան, քոռ ու փոշման ետ գնացին»: Այս ամենը հաշվի առնելով՝ բնականաբար, Փաշինյանը չէր կարող իր կառավարության կազմում տեսնել Հրանուշ Հակոբյանին:

aravot.am



Նման նյութեր