Կրեմլը հաստատում է Պուտին-Փաշինյան հանդիպման ժամկետներն ու վայրը
Advertisement 1000 x 90

Կրեմլը հաստատում է Պուտին-Փաշինյան հանդիպման ժամկետներն ու վայրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 14-ին ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակում կանցկացնի մի քանի երկկողմ հանդիպում, այդ թվում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնակատար Դմիտրի Պեսկովը:

«Մայիսի 14-ին տեղի կունենա ԵԱՏՄ գագաթնաժողովը, նախագահ Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա (Հայաստանի վարչապետ Նիկոլ) Փաշինյանի, (Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ) Ժեենբեկովի, (Բելառուսի նախագահ Ալեքսանդր) Լուկաշենկոյի, (Ղազախստանի նախագահ Նուրսուլթան) Նազարբաևի հետ: Բավականին հագեցված օրակարգ է»,- ասել է Պեսկովը:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Կրեմլը, Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը Սոչիում կկայանա մայիսի 14-ին:

Մայիսի 8-ին ՀՀ վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կցանկանար գագաթնաժողովում հանդիպում անցկացնել Պուտինի հետ և քննարկել հայ-ռուսական հարաբերությունները:



Նման նյութեր