
Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը նոր անվանում և տարբերանշան կունենա: Այս մասին հայտնում են ակումբից:
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը որոշել է կատարել անվանափոխություն: Նոր մրցաշրջանից թիմը կկոչվի Ֆուտբոլային Ակումբ «Երևան»: Այս կապակցությամբ մենք հայտարարում ենք ակումբի նոր անվանը համապատասխան տարբերանշանի (լոգոյի) մրցույթ:
Հաղթողը կստանա դրամական պարգև 500 000 դրամի չափով, ինչպես նաև հուլիսի 8-ին Երևանում կայանալիք Լեգենդների հանդիպման երկու տոմս: