Մեր տեղեկություններով՝ երեկ Հարութ Փամբուկչյանին տեղափոխել են հիվանդանոց: Ըստ մեր աղբյուրի՝ պատճառը հավանաբար երեկվա սկանդալային դեպքերն ու դրանց լուսաբանումն էր մամուլում, ինչն իսկապես ազդել է երգչի վրա:
Երեկ ողջ համացանցը ողողված էր ամերիկաբնակ երգիչ Հարութ Փամբուկչյանի (Ձախ Հարութ) տեսանյութով, որտեղ երևում է, թե ինչպես են Գլենդել քաղաքում տեղի ունեցող միջոցառման ժամանակ որոշ մարդիկ աղմուկ-աղաղակ էին բարձրացրել երգչի կատարման ժամանակ:
Որոշները, ովքեր կրում են Նիկոլ Փաշինյանի դիմանկարով շապիկներ, թիկունքով էին կանգնել երգչին՝ այդկերպ ցույց տալով իրենց արհամարհանքը Փամբուկչյանի հանդեպ:
Ի դեպ ավելացնենք, որ միջոցառման ժամանակ ոչ բոլորն էին միացել երգչին «արհամարհողների» բանակին: Զարմանալի է, որ այդ սկանդալը հրահրողների մեջ հենց միջոցառման կազմակերպիչներից են եղել, նրանք, ովքեր որ երգչին ի սկզբանե թույլ էին տվել բեմ բարձրանալու և մասնակցել միջոցառմանը: Հակառակ դեպքում շատ անհասկանալի էր կազմակերպիչների պահվացքը՝ երբ ընդհանրապես փորձ չարվեց ինչ որ կերպ հանգստացնել դրությունը և առանց որևէ հանդուրժողականության կոչի հայտարարվեց մյուս մասնակցի անունը:
Իրենց նման ձևով պահած մարդիկ պատճառաբանում էին, որ 2017թ-ին՝ ՀՀԿ նախընտրական քարոզարշավի ամփոփիչ միջոցառման ելույթի ժամանակ երգիչը խոնարհվել է Սերժ Սարգսյանի և ՀՀԿ վերնախավի առաջ և սա դրա պատասխանն է: