
Համացանցում մեծ աղմուկ է առաջացել գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնի հարեւանությամբ ընթացող շինարարական աշխատանքներին խանգարող ծառի հնարավոր հատումը:
Ֆեյսբուքյան օգտատեր Հասմիկ Համբարձումյանը իր էջում տեղադրել է այս լուսանկարները հետևյալ գրառմամբ` «Կանաչ ծառը խանգարում է Խաչատուր Սուքիասյանին պատկանող օբյեկտի կառուցմանը և այն, իհարկե, պետք է կանաչ վիճակում կտրել»:
Ֆեյսբուքյան օգտատեր Սյուզի Մելքոնյանը գրել է` «Մի 10 րոպեից էս բարդին էլ չի լինի, երևի խանգարում ա»:
Թե ի՞նչ է իրականում կատարվում մանրամասնեց Սուքիասյանին պատկանող «Սիլ կոնցեռն»-ի մամուլի պատասխանատու Աննա Մկրտչյանը: Նա նշեց, որ իրենք ոչ մի ծառ չեն կտրել, եւ իրենք կապ չունեն այդ ամենի հետ: Իսկ թե ի՞նչ է եղել, եթե ոչ ծառահատում, նա պատասխանեց, որ քաղաքապետարանը պլանային էտումներ է կատարել: