Շարժման օրերին Արթուր Վանեցյանին Գեորգի Կուտոյանը հրահանգել էր մոտ 20 օր աշխատանքի չգնալ. armlur.am
Advertisement 1000 x 90

Շարժման օրերին Արթուր Վանեցյանին Գեորգի Կուտոյանը հրահանգել էր մոտ 20 օր աշխատանքի չգնալ. armlur.am

Երեկ Նիկոլ Փաշինյանը հասցրեց երեք նշանակում կատարել: Վարչապետի աշխատակազմի ղեկավարի, ԱԱԾ տնօրենի և ՀՀ ոստիկանապետի պաշտոնները զբաղեցնող անձինք հայտնի են: Հետաքրքիր է, որ աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը և ԱԱԾ նոր տնօրեն Արթուր Վանեցյանը, մինչ նշանակվելը, սոցիալական ցանցերի ակտիվ օգտատերեր էին. գրառումներ էին կատարում, լուսանկարներ հրապարակում:

Սակայն պաշտոն նշանակելու մասին հրամանագիրը հրապարակվելուց րոպեներ անց նրանք փակեցին սոցիալական ցանցի էջերը: Հետաքրքիր է՝ իրե՞նց ցանկությամբ է դա եղել, թե՞ նոր վարչապետի որոշումն է, ով չնայած սոցիալական ցանցերի ակտիվ օգտատեր է:

Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Աղաջանյանը 2014-2017թթ. զբաղվել է անհատ ձեռնարկատիրությամբ հանրային սննդի կազմակերպման ոլորտում, նաև աշխատել է որպես դիջեյ: Աղաջանյանը «ԶԻԳԶԱԳ» ՍՊԸ ղեկավար Արթուր Աղաջանյանի որդին է:

Իսկ ԱԱԾ նոր պետը ՔՊ-ական Ալեն Սիմոնյանի ընկերն է. միասին են ծառայել բանակում: Վանեցյանի մայրը` Մարգարիտա Ազարյանն էլ նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետն էր, Սերժ Սարգսյանի տիկնոջ` Ռիտա Սարգսյանի մտերիմը: Ազարյանին են պատկանում մի շարք մանկապարտեզներ, որոնց բացմանը կամ միջոցառումներին ներկա է եղել Ռ.Սարգսյանը:

Ի դեպ, բողոքի ցույցերի օրերին Արթուր Վանեցյանին ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանը հրահանգել է մոտ 20 օր աշխատանքի չգալ, քանի որ նրա մտերիմներից մեկը բողոքի ակցիայի ակտիվ մասնակիցներից է եղել, մինչև հասկանան, թե իրադարձությունները ինչպես կզարգանան: Եվ ահա Արթուր Վանեցյանը նշանակվեց ԱԱԾ տնօրեն:

armlur.am



Նման նյութեր