Քաղաքագետ Արմեն Գրիգորյանի հրապարակումը.
«Եթե ինձ հարցնեն, թե ինչ գիրք կարդալ, որպեսզի հասկանալի դառնա հայկական թաֆշյա հեղափոխությունը, ապա ես խորհուրդ կտայի Նասիմ Թալեբի Սև կարապ գիրքը։ Թալեբը շատ լավ բացատրում է, թե ինչպես է անհավանական բաները իրականություն դառնում։ Նա նաև բացատրում է, թե ինչու փակ համակարգերը բերում են էս ձևի փլուզման։
Հեղինակը նաև հետաքրքիր ձևով նկարագրում է, թե ինչու մեր ուղեղը հաճախ կենտրոնանում է նախկին փորձի վրա ու փորձը վերլուծելով է կանխատեսում, բայց իրականում հակառակն է տեղի ունենում։ Մի խոսքով մե հրաշալի գիրք է անհավանական արդյունքների մասին։
Հայկական հեղափոխությունը որպես անհավանական արդյունք նաև շատ նման է Brexit-ին, Թրամփի ու Մաքրոնի ընտրվելուն, որոնք անհավանական արդյունքներ էին համարվում մինչև իրականություն դառնալը։ Սրանք նաև գլոբալ փոփոխությունների արդյուն են, բայց չգիտեմ ինչ գիրք կարելի է կարդալ այդ ամենը հասկանալու համար»։