Օդերևութաբանական ավտոմատ կայանը 23,8 մետր բարձրությամբ ալիք է գրանցել Քամպբել կղզու մերձակայքում: Դա ամենաբարձր ալիքն է բաց օվկիանոսում, որը Հարավային կիսագնդում գրանցվել է հոսընթացով շարժվող ազդալողանի միջոցով:
Այս մասին հաղորդվում է Phys.org մամուլի տեղեկագրում: Երևույթն առաջացաել է Նոր Զելանդիայից 700 կիլոմետր հարավ ընկած շրջանում հուժկու փոթորկի ժամանակ: Գերազանցվել է նախորդ ռեկորդը, որը սահմանվել էր 2012 թվականին, երբ Հարավային կիսագնդում հայտնվել էր 22,03 մետր բարձրության ալիքը: