ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմ ստեղծելու մասին որոշում է ստորագրել: Այդ մասին տեղեկացրին կառավարությունից:
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7.5-րդ հոդվածի 2-րդ մասերի.
1. Ստեղծել վարչապետի աշխատակազմ:
2. Վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 10-օրյա ժամկետում վարչապետի հաստատմանը ներկայացնել վարչապետի աշխատակազմի աշխատակիցների քանակը, 14-օրյա ժամկետում վարչապետի հաստատմանը ներկայացնել վարչապետի աշխատակազմի կանոնադրությունը»,- ասված է որոշման մեջ: