«Հանձինս այս անձնավորության սիստեմատիկ սխալի հետ գործ ունենք»
Advertisement 1000 x 90

«Հանձինս այս անձնավորության սիստեմատիկ սխալի հետ գործ ունենք»

Հրանտ Բագրատյանի հրապարակումը.

«Էներգետիկայի երիտասարդ փոխնախարարը «պատասխանել» է երեկ չէ մյուս օրը Հեռանկարում հնչեցրած իմ հարցադրմանը առ այն, որ ՀՀ-ում էներգետիկ «ռեֆորմները» հակառակ ուղղությամբ են ընթանում։ Ասել է, թե Հայաստանում էլ կանաչ տարիֆ կա, որ սեփական կարիքների համար արևային կայաններն օրինակ չեն լիցենավորվում, որ շուտով ահա ամենացածր տարիֆով մի ԱԷ կկառուցվի և այլն։ Հանձինս այս անձնավորության սիստեմատիկ սխալի հետ գործ ունենք։

Որովհետև՝

1. 9 դոլար-ցենտը 7.4 եվրոցենտ է։ Նման կանաչ տարիֆ լինել չի կարող, երբ 1 կվտ հզորությունը 700 դոլար է։ ճիշտ կանաչ տարիֆը 10-12 եվրոցենտ է։ Այն հաշվելու համար պետք է կապիտալիզացնել բնական գազի տնտեսումը ՋԷԿ-երում։ Ուկրաինայում, օրինակ, կանաչ տարիֆը 15 եվրոցենտ է։ եվ այնտեղ բում է։

2. Ասում է, մինչև 150 կվտ լիցենզիա պետք չի։ Մարդը մեզ ձեռ առնում։ Այսինքն ես իմ տան համար, սեփական կարիքների համար տանիքիս արևային պանել եմ դնում, իսկ իրեն պետք է շնորհա՞կալ լինեմ, որ թույլ է տալիս։ Դա նույնն է, որ վաղը կառավարությունը որոշի որ այսսուհետ քաղաքացիները երևանի փողոցներով (մայթերով) կարող են ազատ քայլել և դա մատուցի որպես ռեֆորմ։

3. Չեմ կարողանում հասկանալ կառավարության այսպես կոչված ծրագրերից։ Այսօր մենք 1 շնչին ընկնող ՀՆԱ-ով զարգացած երկրներից հետ ենք 13 անգամ։ Արևային և քամու էներգիայի տեսակարար կշռի ցուցանիշով հետ ենք 45 անգամ։

4. եիրիտասարդը հայտարարում է, որ մրցույթի արդյունքում ցածր տարիֆ են ստացել։ Այո, բայց այնտեղ կա ՀԲ երաշխիքը։ եվ սա միայն մի դեպքում մի քանի մեգավատի համար։ Այս պայմաններում տարիֆը կարող էր 0 էլ լինել։

5. Իբրև պարկեշտ չինովնիկ նա պարտավոր էր ասել, որ այլընտրանքային էներգետիկայի զարգացմանը Հայաստանում մեծապես խանգարում է ՀԷՑ-ի մոնոպոլիան։ Ինքս ժամանակին Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ հորդորել եմ, որպեսզի ՌԴ վարչապետ Մեդվեդևից խնդրի վերավաճառել ՀԷՑ-ը (Ինտեր-ՌԱՕ-ն վատ էր կառավարում)։ Տաշիր խումբը այն գնեց և ահագին բարձրացրեց արդյունավետությունը։ Բայց երկրի էներգետիկայի հետագա զարգացումը պահանջում է ալտերնատիվ ցանցերի առկայություն։ Սրա փոխարեն այս երիտասարդի օգնությամբ վերջերս Տաշիր կապիտալի կառավարմանը հանձնեցինք նաև բարձրավոլտ գծերը։ Էլ չեմ խոսում այն մասին, որ նրանք շուտով գեներացիոն հզորություններ կունենան (արդեն)։ Դա անթույլատրելի է։ Այս երիտասարդի խնդիրն էր էներգետիկ շուկան կայացնել»։