ՀՀ Կառավարությունում այսօր նշանակումներ են տեղի ունեցել. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել են փոխվարչապետերն ու մի քանի նախարարներ:
Նրանք, ի տարբերություն նախորդ կառավարությունների անդամների՝ երիտասարդ կադրեր են:
Ներկայացնում ենք այս պահի Կառավարության կազմը եւ դրա անդամների տաիքը.
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան – 42 տարեկան։
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյան-30 տարեկան
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյան – 39 տարեկան։
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյան – 29 տարեկան։
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյան – 39 տարեկան։
ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյան – 32 տարեկան։
ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյան – 27 տարեկան։
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան – 50 տարեկան։
Ի դեպ, բավականին երիտասարդ են նաեւ ՀՀ ոստիկանության եւ ՀՀ ԱԱԾ ղեկավարները.
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյան – 48 տարեկան։
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյան – 38 տարեկան: