ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշում էր կայացրել ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանին առաջադրել փոխվարչապետի պաշտոնում:
Սակայն ArmLur.am-ը տեղեկացավ, որ վերջին պահին Ծառուկյանը փոխել է իր միտքը և Միքայել Մելքումյանը կմնա իր նախկին պաշտոնին՝ ԱԺ փոխխոսնակ:
Թե ում թեկնածությունը կառաջադրվի փոխվարչապետի պաշտոնում, հայտնի կդառնա ժամեր անց: