«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ Ծառուկյանը փոխվարչապետի պաշտոնում առաջարկել է նշանակել «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Մհեր Գրիգորյանին:
Հայտնի է նաև «Ծառուկյան» դաշինքին բաժին ընկնող պորտֆելների «բաժնեմասը»․
ՀՀ կապի, տրանսպորտի և ՏՏ նախարարի պաշտոնում կնշանակեն ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդուն` Հակոբ Մանուկյանին: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում առաջարկվել է նշանակել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարար Հրաչյա Ռոստոմյանին, ՀՀ էներգետիկայի նախարարի պաշտոնը կզբաղեցնի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արթուր Գրիգորյանը: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար կնշանակվի Սպորտի նախարարության մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ֆահրադյանը: