Երգչուհի Շուշան Պետրոսյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել․
«Թեև կիրակին հատուկ ջերմությամբ լց ված օր է, որովհետև տանն ես, խաղաղ ես, երեխաներիդ հետ․․․ այնուամենայնիվ, չգիտեմ ինչ էպիտետ գտնել, որակելու համար «սիրո հեղափոխության» ջատագովներից մեկի, ոմն՝ Jenya Balyan-ի շատ ցածր ստոր արարքը։ Գագուլիկս (10 տարեկան) վազելով եկավ մոտս․
-մամ, մի աղջիկ ինձ նամակ է գրել ու փիս-փիս բաներ է գրել ինձ ու քեզ։
Հուրախություն ինձ, բառապաշարը տղայիս անծանոթ է, տանը չի կիրառվում ու երբևէ չի կիրառվել, Jenya Balyan-ն իր տանը ընդունված բառապաշարն է գործածել։ Մի այլ կարգի «սեր»։
Մի նամակ էլ կա․․․ Իրենք են այս շարժման ՎՐԻԺԱՌՈՒՆԵՐԸ)))
Ես անտեսում եմ ծաղրը, անեծքները, հայհոյանքները, ես չգիտեմ այդ լեզուն ու նախընտրում եմ լռել, Աստված ամենատես է, ԲԱՅՑ երեխաներիս հանգիստ թողեք, Աստված ձեր երեխաներին պահապան»: