Սկուդետոյի մրցանակակիրը որոշվեց միայն նախավերջին տուրից հետո:
Թուրինի «Յուվենթուսը» Սերիա Ա-ի 37-րդ տուրում ոչ-ոքի (0:0) խաղաց «Ռոմայի» հետ «Ստադիո Օլիմպիկո» մարզադաշտում: Հանդիպումից հետո «Յուվեն» առաջ անցավ «Նապոլիից» 4 միավորով և ձևակերպեց չեմպիոնական տիտղոսն Իտալիայում:
Սա «բիանկոներների» համար 7-րդ անընդմեջ Սկուդետոն էր. թուրինցիները սահմանեցին ազգային ռեկորդ: Թոփ-5 լիգաներում 7 տարի անընդմեջ չեմպիոն է դարձել միայն «Լիոնը» (2002-2008թթ.):
Տիտղոսը ձևակերպելուց 4 օր առաջ «Յուվենթուսը» հաղթեց «Միլանին» Գավաթի եզրափակչում (4:0) և կատարեց Ոսկե դուբլ: Այսպիսով, թուրինյան ակումբը հաղթում է առաջնությունը և Երկրի գավաթը՝ 4-րդ անգամ անընդմեջ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը