Aravot.am-ը այսօր սփյուռքի նոր նախարար Մխիթար Հայրապետյանին հարցրեց՝ Դուք ԱԺ-ում ձեր ելույթում ասել էիք, որ բավարար կամք ունենալու դեպքում իշխանությունները կարող են Մարտի 1-ը բացահայտել 1 օրում, Դուք այդ կարծիքի՞ն եք դեռ մնում: Նախարարը պատասխանեց.
«Անշուշտ, ես ձեզ հավատացնում եմ, որ քաղաքական կամք կդրսեւորվի այն բացահայտելու համար: Պարզապես ուզում եմ նշել, որ Մարտի 1-ը բացահայտելու հարցը այս պահին, հասկանում եք, ամենաառաջին օրվա լուծելու հարց չէ, իհարկե, որովհետեւ այն, ինչ մենք ժառանգել ենք նախորդ իշխանություններից, մեզ պարզապես թույլ չի տալիս այս պահին լծվել այդ գործին: Բայց այո, ես հավատում եմ, որ դա իրատեսական է: Ես հավատում եմ եւ վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյան վարչապետն ունակ է իր թիմի հետ դա իրագործել: Ես լիահույս եմ այդ իմաստով»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: