Հայաստանի կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը առաջարկել է մեկ շաբաթով հետաձգել ընդունելության քննությունները:
Նախարարն առաջարկը քննարկման է դրել նաև ֆեյսբուք սոցիալական ցանցում:
«Քանի որ ավարտական դասարանների աշակերտները Համաժողովրդական շարժման ընթացքում ժամանակ են կորցրել և լավ չեն պարապել քննությունների համար: Առաջարկ ունեմ մեկ շաբաթով հետաձգել ընդունելության քննությունները: Կուզեմ լսել կարծիքներ մինչև կառավարության հետ համաձայնեցնելը, հիմնականում խնդիրները գրեք: Հատկապես ուսուցիչներին կուզեմ լսել»,-գրել է նա:
Գնահատման և թեստավորման կենտրոնը տեղեկացրել է, որ միասնական քննություններն այս տարի կմեկնարկեն հունիսի 1-ին: