«Իմ պատկերացմամբ առաջին երկու փոփոխությունները, որոնք պետք է լինեն այս գործընթացից հետո՝ վստահությունն է և նոր շունչը: Վստահել ենք Նիկոլ Փաշինյանին, որ ինքը լինի վարչապետ, ուրեմն պետք է վստահենք նաև նրան, որ լավ հաշվարկել է, գտել է ամենաճիշտ լուծումները, նշանակել է նրանց, ովքեր այս պահին եղած հնարավորություններով կյանքի կկոչեն տեսլականը: Ուրախ եմ, որ եկել են երիտասարդներ, համակարգի հետ չկապված, եկել են մարդիկ, ովքեր չունեն նախկին «կապերը», որտեղ են կոռուպցիոն և այլ արատավոր երևույթներ»,- ասաց Թևան Պողոսյանը:
Ամբողջությամբ՝ tert.am