Էդվարդ Նալբանդյանը հրաժեշտի հանդիպում է անցկացրել. aysor.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Էդվարդ Նալբանդյանը հրաժեշտի հանդիպում է անցկացրել. aysor.am

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնավարման ավարտի կապակցությամբ հանդիպել է Հայաստանի  դիվանագետների հետ և հանդես եկել ելույթով:

Նա ասել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության ամենակարևոր արաջնահերթություններից մեկի` Ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացում վերջին տասը տարիներին տեղի են ունեցել կոնցեպտուալ փոփոխություններ, մեր դիրքերը շեշտակիորեն ամրապնդվել են:

«Տարիներ շարունակ մեր դիրքորոշման անկյունաքար հանդիսացող ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը՝ որպես հիմնահարցի կարգավորման հիմնական բաղադրատոմս, հստակ կերպով ամրագրվեց համանախագահ երկրների ղեկավարների մակարդակով լ՛Աքվիլլայում, Մուսկոկայում, Դովիլում, Լոս Կաբոսում, Էնիսկիլենում ընդունված հայտարարություններում, որտեղ ընդգծվում է, որ Արցախի կարգավիճակը պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը՝ իր իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության միջոցով: Սա այն դիրքորոշումն է, որին այսօր աջակցություն է հայտնում միջազգային հանրությունը», – ասել է Է.Նալբանդյանը:

Ամբողջությամբ՝ aysor.am